loader
Հովհաննիսյան. Պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն ամբողջական հայտարարագիր են ներկայացնելու

Հովհաննիսյան. Պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն ամբողջական հայտարարագիր են ներկայացնելու

Կարևոր փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում

Հարգելի գործընկերներ, ԱԺ արտահերթ նիստերի թոհուբոհի մեջ կարծես թե աննկատ մնացին կարևորագույն փոփոխություններ հակակոռուպցիոն բնագավառում։ Խոսքը վերաբերում է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով 

  1. հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամները, բացի գործող կարգավորմամբ նախատեսված տարեկան հայտարագրերից, այսուհետ ներկայացնելու են նաև պաշտոնատար անձի` պաշտոնեական պարտականություններ ստանձնելու, դադարեցնելու գույքի և եկամուտների հայտարարագրեր,
  2. հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամները ներկայացնելու են իրենց պատկանող ամբողջ գույքի ու եկամուտների վերաբերյալ ամբողջական հայտարարագիր, ի տարբերություն գործող կարգավորման, երբ ընտանիքի անդամները ներկայացնում են միայն այն գույքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր, որը ձեռք էր բերվել կամ օտարվել էր հարկային տարում,իսկ գույքի որոշ տեսակների մասով տեղեկություն չէին տալիս,
  3. Բացի այդ, ընտանիքի անդամները ևս պատասխանատվություն են կրելու հայտարարագրի իսկության, չներկայացնելու կամ ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար։ Մյուս փոփոխություններով ավելի են հստակեցվել գործող կարգավորումները։

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս