ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Facbeook-ի իր էջում գրել է.
«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։
Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»: