loader
Կարևոր օրենսդրական փոփոխություն, որն առնչվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին

Կարևոր օրենսդրական փոփոխություն, որն առնչվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին

Կարևոր օրենսդրական փոփոխություն, որն առնչվում է նախկին ՀԽՍՀ քաղաքացիներին, ովքեր 1995թ նոյեմբերի 28-ի դրությամբ մշտապես բնակվել են ՀՀ-ից դուրս

2018թ. հունվարի 6-ին ուժի մեջ են մտել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունները: 

Մինչ փոփոխությունը նշված օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ (այսինքն օրենքի ուժի մեջ մտնելու պահի դրությամբ) այլ պետությունում բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացիները եթե մինչև նշված ժամկետը (այսինքն 1995թ. նոյեմբերի 28-ը) չեն ստացել այլ պետության քաղաքացիություն, հանդիսանում էին ՀՀ քաղաքացիներ օրենքի ուժով, անկախ այն հանգամանքից ստացել էին ՀՀ քաղաքացու անձնագիր, թե՝ ոչ:

Կատարված փոփոխության համաձայն, վերը նշված կատեգորիայի անձինք կհամարվեն ՀՀ քաղաքացիներ, եթե դիմեն և ստանան ՀՀ քաղաքացու անձնագիր: Այսինք, կհանդիսանան ՀՀ քաղաքացիներ ոչ թե օրենքի ուժով, այլ իրենց դիմումի համաձայն ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալուց հետո:Այդ դեպքում կհամարվեն ՀՀ քաղաքացիներ 1995թ. նոյեմբերի 28-ից:

ՄՆացական Բիչախչյան
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս