loader
Կարո Եղնուկյանը կոչով է հանդես եկել

Կարո Եղնուկյանը կոչով է հանդես եկել

Կարո Եղնուկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քաղաքական բանտարկյալներ Լիպարիտ (Արթուր) Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը մայիսի 17-ի ռեժիմի փոփոխության արդյունքում հայտնվեցին ազատության մեջ մեկ ամիս ժամկետով սոցիալական արձակուրդի միջոցով և մեկ ամսից վերադառնալուց հետո, բաց ռեժիմի կալանքի պայմանների համաձայն նրանք առավոտյան ժամը 8-ին դուրս են գալիս քրեակատարողական հիմնարկից և երեկոյան ժամը 20-ին վերադառնում են այնտեղ: Հունիսի 17-ին՝ ժամը 20-ին, չխախտելով ոչ մի օրենք, Լիպարիտ Պետրոսյանը և Վարդան Վարդանյանը վերադարձան քրեակատարողական հիմնարկ, այն հույսով, որ օրենքը գործելու է և առավոտյան ժամը 8-ին նրանք դուրս են գալու քրեակատարողական հիմնարկից:

Այսօր արդեն ժամը 15:30-ի դրությամբ նրանք դեռ բաց չեն թողնվել և բացատրություն չի տրամադրվել, թե ինչու: Տարածեք այս տեղեկատվությունը և դիմեք պատասխանատու մարմիններին, որպեսզի անհապաղ ազատ արձակեն նրանց»:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս