loader
Կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը. վարչապետ

Կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«2018-ի արդյունքներով Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում աննախադեպ առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում:

Վարկանիշային ինդեքսը կազմում է «Լրագրողներ առանց սահմանի» միջազգային հեղինակավոր կազմակերպությունը:

Սա, ըստ էության, միջազգային արձանագրումն է իմ այն պնդման, թե Հայաստանում մամուլը երբեք ավելի ազատ չի եղել, քան այսօր:

Հ.Գ. Մենք, իհարկե, կդիտարկենք կազմակերպության բարձրացրած հարցերը, մտահոգությունները և առաջարկները և կասկած չկա, որ մամուլի ազատության առումով, ինչպես մյուս ոլորտներում, Հայաստանը շարունակելու է իր առաջընթացը»:

Տեղեկացնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մամուլի ազատության ցուցիչ» ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվել նաև Հայաստանին:

Ընդհանուր առմամբ, զեկույցում ներառվել է 180 պետություն, որոնց շարքում Հայաստանը զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս