loader
Լևոն Արոնյանի կինը հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

Լևոն Արոնյանի կինը հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը` ֆիլիպինուհի Արիանա Կաոիլին Facebook-ի իր էջում գրել է.

«Ուրախ եմ հայտարարելու, որ այս ուրբաթ՝ Հայաստանի Անկախության օրը, հսկայական մի մարտահրավեր եմ ընդունելու՝ հեծանիվով անցնելու եմ 1,800 կիլոմետր ճանապարհ Թուրքիայի և Իրանի միջով դեպի Հայաստան, որպեսզի միջոցներ հավաքագրեմ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի համար: Միջոցներն օգտագործվելու են գյուղական համայնքներում ապրող հայ երեխաներին որակյալ առողջապահական ֆիզիկական կրթությունը հասանելի դարձնելու համար:

Մեկնարկը տալու եմ Այասից, որտեղից Մարկո Պոլոն սկսեց իր Արևելյան արշավը: Ես այցելելու են նշանակալի արժեք ունեցող պատմական և հնագիտական հուշարձանների մոտ: Որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, ինչպես նաև տեսանկարահանման և վավերագրման համար ինձ մեկ մեքենա է հետևելու:

Խնդրում եմ հետևել ինձ, նվիրաբերության կայքէջին, «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի ամենօրյա տեսանյութերի և լուսանկարների թարմացումներին և խնդրում եմ կիսվել այս գրառմամբ և նվիրաբերել Ձեր հնարավորության չափով

Հայ հանդիսատեսը կկարողանա հետևել ճամփորդությանը Հ1 հեռուստաընկերության միջոցով: Վաղը եթերից ես կներկայացնեմ ճամփորդությունը: Հեռուստաալիքը կներկայացնի առանձնահատուկ նյութեր ճամփորդության ամբողջ ընթացքի մասին»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս