loader
Լևոն Բարսեղյանը ազատ արձակվեց

Լևոն Բարսեղյանը ազատ արձակվեց

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը  իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դուրս է եկել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Ապրիլի 23֊ին Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։

Նախաքննական մարմինը Լևոն Բարսեղյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս