loader
«Մեղրի» ազատ տնտեսական գոտին որևէ առնչություն չունի ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտած դեպքի հետ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին որևէ առնչություն չունի ապօրինությունների վերաբերյալ ոստիկանության բացահայտած դեպքի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Որոշ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների վերաբերյալ հայտնում ենք, որ «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն որևէ առնչություն չունի ՀՀ ոստիկանության կողմից բացահայտված դեպքի հետ: Ինչպես և նշվում է պաշտոնական հաղորդագրության մեջ, խոսքը ԱՏԳ-ի հարակից տարածքների մասին է, որոնք պատկանում են այլ իրավաբանական անձի։

Ուստի, լրատվամիջոցներին կոչ ենք անում այդ համատեքստում չշփոթել և չօգտագործել «Մեղրի» ազատ տնտեսական գոտու անունը, քանի որ դա կարող է բասացաբար անդրադառնալ ԱՏԳ-ի հեղինակության և հետագա գործունեության վրա»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս