loader
Մեկ բաժակ սրճաջուրը 1000 դրամով վաճառող սրճարանատերերը պետության սոցիալական պարտավորության մասին են խոսում. Նարինե Մկրտչյան

Մեկ բաժակ սրճաջուրը 1000 դրամով վաճառող սրճարանատերերը պետության սոցիալական պարտավորության մասին են խոսում. Նարինե Մկրտչյան

Նարինե Մկրտչյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Տարիներ շարունակ Երևանն այլանդակած, մայրաքաղաքը բիզնեսի վերածած նախկին իշխանությունները մայրաքաղաքի կենտրոնը ընդհանրապես վերածել էին սրճարանների, ռեստորանների հավաքատեղիի՝ ավերելով կանաչ տարածքները: Նոր իշխանությունը հազիվ մի ոչ պոպուլիստական քայլ է արել՝ փորձելով ապամոտաժել Օպերայի մերձակայքի սրճարանները: Օպերան իր շրջապատով ընդհանրապես բիզնես տարածքի է վերածվել: 
Եվ հիմա մեկ բաժակ սրճաջուրը 1000 դրամով վաճառող սրճարանատերերը պետության սոցիալական պարտավորության մասին են խոսում: 

Պարզապես քաղաքային իշխանությունը պետք է հասարակական կարծիքը նախապատրաստեր դրան: Հանրային հեռուստաընկերությունը դրա համար է, հանրային խնդիրների մասին խոսելու, հանրությանը ցույց տալու, թե ինչպիսին կլինի Օպերան առանց սրճարանների, մայրաքաղաքը՝ առանց բետոնապատ տարածքների: Ընդհանրապես, սրճարանների և ռեստորանների թիվը Երևանում, և ոչ միայն Երևանում, պետք է կրճատել, եթե անգամ ամբողջ օրն այդ սրճարանները լիքն են լինում:

Մայթերը զավթած, անցորդներին փողոց մղած, երեխաներին խաղալու տեղ չթողած սրճարանատերերը և ռեստորանատերերը, իբր, դարձել են սոցիալական բողոքի հերոսներ: Սրճարաննները, ռեստորանները, գիշերային ակումբերն ամենուր են, նաև՝ ուսումնական հաստատությունների մոտ:

Հիմա ի՞նչ. մի հակացույց էլ մենք անենք՝ Օպերայի կանաչապատումը պաշտպանողներս»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս