loader
Զինվորներից մեկի ոտքը վիրահատել են. Թորոսյանն այցելել է վթարի հետևանքով վիրավորված զինծառայողներին

Զինվորներից մեկի ոտքը վիրահատել են. Թորոսյանն այցելել է վթարի հետևանքով վիրավորված զինծառայողներին

 Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին: Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Քիչ առաջ այցելեցի Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։ Նրանցից մեկի ոտքը արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին։

Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»,- գրել է Թորոսյանը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս