loader
Մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան. 10-ամյա Անգելիկայի խնդրանքը՝ վարչապետին

Մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան. 10-ամյա Անգելիկայի խնդրանքը՝ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քիչ առաջ հյուրընկալեցի 10-ամյա Անգելիկա Դերզյանին:

Պատմությունը հետևյալն է. մի տասն օր առաջ հեռախոսիս զանգ եկավ, վերցրեցի, ասում է՝ բարև ձեզ, վարչապե՞տն է խոսում: Ասացի՝ այո: Ասում է՝ ես 10-ամյա Անգելիկան եմ, ուզում եմ ձեզ հետ հանդիպել:

Ասացի, որ հարմար պահի ետ կզանգեմ և կհրավիրեմ: Այսօր մեր հանդիպումը կայացավ: Անգելիկան ինձ համար իր նկարած երկու նկար էր բերել, խաչ ու աղոթագիրք:

Իսկ ինձնից միայն մի խնդրանք ուներ, որ մեր զինվորները սոված չմնան, առողջ լինեն և առողջ տուն վերադառնան: Ես ասացի, որ ամեն ինչ կանեմ, որ հենց այդպես էլ լինի»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս