loader
Միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018-ին լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում. Փաշինյան

Միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018-ին լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի՝ շուկայի կենտրոնացվածության (մոնոպոլիզացվածության) աստիճանը բնութագրող ցուցանիշով 2018 թվականին Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով եւ հայտնվել 19-րդ հորիզոնականում:

Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում:

Նշված ցուցանիշը կարեւորագույն ազդակ է պոտենցիալ ներդրողների համար, ովքեր կարող են տեսնել, որ Հայաստանը հակամենաշնորհային առումով աշխարհի լավագույն 20-յակի մեջ է»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս