loader
Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած հայտնաբերված անչափահաս տղան ՀՀ քաղաքացի է եղել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Մոսկվայի բնակարաններից մեկում մահացած հայտնաբերված անչափահաս տղան ՀՀ քաղաքացի է եղել. ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն

Մոսկվայի «Յուժնոյե Մեդվեդկովո» շրջանի բնակարաններից մեկում երեկ մահացած հայտնաբերված անչափահաս տղան (ծնված՝ 2007թ.-ին) ՀՀ քաղաքացի է եղել։ Այդ մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Facebook-ի էջը:

«Հայտնում ենք, որ ըստ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ճշտած տվյալների՝ ս/թ․ մարտի 19-ին Մոսկվայի «Южное Медведково» շրջանի բնակարաններից մեկում մահացած անչափահաս տղան (ծնված՝ 2007թ.-ին) հանդիսացել է ՀՀ քաղաքացի։

Ըստ ՌԴ իրավապահ մարմինների կողմից դեսպանությանը փոխանցված տեղեկատվության՝ մահվան պատճառ է հանդիսացել սուր սրտանոթային անբավարարությունը։

Երեխային անգիտակից վիճակում հայտնաբերել է մայրը։ Քաղաքացին ի ծնե ունեցել է մանկական ուղեղային կաթված»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս