loader
Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու. Բաբկեն Թունյան

Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու. Բաբկեն Թունյան

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ժողովուրդ ջան, ուզում եմ տեղեկացնել, որ մասնակցելու եմ առաջիկա խորհրդարանական ընտրություններին։
Ընդգրկվել եմ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում՝ որպես անկուսակցական թեկնածու։

Գիտեմ՝ շատերի համար անսպասելի էր, ինչ-որ տեղ նաև ինձ համար էլ, բայց որոշումը կայացրել եմ ամեն ինչ շատ երկար ծանրութեթև անելուց հետո։ 

Կարծում եմ՝ օրենսդիր մարմնում աշխատելը ինձ մոտ պակաս հաջող չի ստացվի, քան այսքան տարի տնտեսական լրագրության ոլորտում աշխատանքս։ 

Հա, մի բան էլ. արտահայտվելու ու կարծիքս ասելու հարցում ոնց ազատ եղել եմ, էդպես էլ կամ ու մնալու եմ։ Էնպես որ, կշարունակենք տարբեր թեմաներով նախկինի պես շփվել՝ էստեղ էլ, էստեղից դուրս էլ։

Մնացած բաների մասին՝ արդեն ընտրություններից հետո»: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս