loader
Նորածիլ քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսք, որպես կանոն, շաղախված է ցեխով. Վասակ Դարբինյան

Նորածիլ քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսք, որպես կանոն, շաղախված է ցեխով. Վասակ Դարբինյան

Վասակ Դարբինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Զարմանալի ոչինչ չկա, երբ ԱԺ պատգամավորը կամ վարչապետի խորհրդականը խեղաթյուրված և մակերեսային պատկերացումներ ունեն իրենց մանկության տարիներին տեղի ունեցածի մասին. նրանք խոսում են այն, ինչ հրամցրել են իրենց թերթերը և հեռուստատեսությունը, ինչի մասին հետևողականորեն վայրահաչել են պնակալեզ ու պատեհապաշտ քաղաքական գործիչները:

Զարմանալի ոչինչ չկա, երբ այդ ամենը՝ գումարած գաղջ ու թունավոր միջավայրը, որում մինչև թավշե հեղափոխությունը գտնվում էր երկիրը յուրաքանչյուրիդ քմահաճույքով նշվող թվականից ի վեր,- քաղաքական մշակույթն էլ է հավասարվել ցեխին, ու նորածիլ քաղաքական գործիչների յուրաքանչյուր խոսք, որպես կանոն, շաղախված է ցեխով...

Զարմանալին այն է, թե ինչու պիտի սրանք այնքան անպատկառություն ունենան, որ տարրական բաներ սովորել-իմանալու փոխարեն շատ արագ ի ցույց դնեն իրենց քաղաքական տհասությունը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս