loader
Ոչ մի տնտեսվարող դատարան չի դիմել. Հովսեփ Կուբատյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Ոչ մի տնտեսվարող դատարան չի դիմել. Հովսեփ Կուբատյանը՝ Նաիրա Զոհրաբյանին

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ճշմարտությունը մանրուքների մեջ է

ԱԺ պատգամավոր Naira Zohrabyanը այսօր հարցազրույց է տվել «Ազատությանը», որտեղ պնդել է, որ տնտեսվարողները դատի են տվել Երևանի քաղաքապետարանին։

«Էն շատ գեղեցիկ սիրուն նկարը, որ տեղադրված է քաղաքապետարանի կայքում, այսինքն` միայն այդ երկու սրճարանների ապամոնտաժված տարածքո՞ւմ է լինելու, բա մյուսներն ինչո՞ւ չեք ապամոնտաժում, որովհետև չեք կարող, որովհետև մարդիկ դիմել են դատարան և դատական գործընթացը թույլ չի տալիս մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելն, այդ սրճարանների հանդեպ որևէ գործողություն կատարել։ Այնպես որ ես խորհուրդ եմ տալիս սիրուն, պոպուշիկ նկարներ հրապարակելուց և տարբեր սրտաճմլիկ տեքստեր կարդալուց առաջ կանաչ թթվածնախեղդ Երևանի մասին, նաև մի քիչ իրատես լինել»,- ասաց Զոհրաբյանը։

Ի գիտություն հարգարժան պատգամավորի՝ ոչ մի տնտեսվարող դատարան չի դիմել։

Հակառակը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվում է թիվ ԵԱՆԴ/2674/02/17 քաղաքացիական գործն ըստ ՀԱՅՑԻ ԵՐԵւԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴԴԵՄ «Մերի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ գումարի բռնագանձման, պայմանագիրը վաղաժամկետ լուծելու, տարածքն ազատ վիճակում Երևան համայնքին վերադարձնելու և կատարված իրավունքի պետական գրանցումը վերացնելու վերաբերյալ:

Մյուս տնտեսվարողի մասով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ԵՐԵւԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ հայցադիմում է ներկայացվել ընդդեմ «Մագնոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Երևանի քաղաքապետարանի և «Մագնոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2002 թվականի փետրվարի 12-ին կնքված հ.189/ԳԱ հողի վարձակալության պայմանագրից հրաժարվելու հիմքով այն լուծված համարելու և որպես հետևանք՝ վերացնելու «Մագնոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվամբ Երևանի Մաշտոցի 42/6 հասցեում 2017 թվականի օգոստոսի 31-ին կատարված իրավունքի պետական գրանցումը, պարտավորեցնելու «Մագնոլիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ վիճակում Երևան համայնքին վերադարձնելու Երևանի Մաշտոցի 42/6 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 2613 քմ մակերեսրով հողամասը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս