loader
Ոստիկանությունը հիշեցնում է

Ոստիկանությունը հիշեցնում է

Հաշվի առնելով այն, որ մոտենում են Ամանորյա և Սուրբ ծննդյան տոնական օրերը և այդ օրերին ավելի է շատանում երկրից դուրս եկողների, հանգիստը արտերկրում անցկացնողների քանակը, ուստի ՀՀ ոստիկանությունը խորհուրդ է տալիս ավելի վաղ կարգի բերել փաստաթղթերը՝ հետագա անհարմարություններից և ժամկետի սղության պատճառով ստիպված առավել սեղմ ժամկետում անձնագիր ստնալու պատճառով լրացուցիչ ծախսեր կատարելուց խուսափելու համար:

Երբեմն իրավական ակտով սահմանված պահանջները չիմանալու պատճառով ծնողները երեխաների հետ փորձում են սահմանը հատել առանց վերջիններիս համար անձնագիր ստանալու՝ ծննդյան վկայականով:

Անհրաժեշտ է իմանալ, որ անկախ տարիքից, անձը կարող է հատել պետական սահմանը միայն վավերական անձնագրով, իսկ հին նմուշի անձնագրի դեպքում նաև վավերական օտարերկրյա պետությունում նշման առկայությամբ:

Մնացական Բիչախչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս