loader
Փաշինյանին  Սևանի  ոստիկանության բաժնից տարել են

Փաշինյանին Սևանի ոստիկանության բաժնից տարել են

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ոստիկանության Սեւանի բաժնից տարել են. այս պահին նրա տեղը հայտնի չէ: Այս մասին ֆբ-ի իր էջում գրառում է արել նրա փաստաբան Ռուստամ Բադասյանը:

«Նիկոլ Փաշինյանը Սևանի բաժնում չի, քննիչը հեռախոսով հաստատում է տեղեկությունը, բաժին եմ հասնում, բաժնում ասում են օրվա ընթացքում եղել է, հիմա այստեղ չէ: Ուր է հարցին պատասխան չունեն: Ով է տարել, չկա պատասխան եւ այդպես շարունակ: Սա կարծում եմ մեկնաբանությունների կարիք չունի, կարծում եմ 1937 թվականին շատ ավելի պաշտպանված էին մարդիկ»,-գրել է նա:

Ավելի վաղ  հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Սևանի բաժնում է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս