loader
Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունը իրականացնելու է ՊՆ-ում

Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունը իրականացնելու է ՊՆ-ում

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենադնիների պահեստում։

Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։

ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է լինեն։

Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն, ինչ տեսանք։

Սիրում եմ բոլոր նրանց, ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս