loader
Պետք է հասկանանք ու գնահատենք Սմբատ Գոգյանի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց

Պետք է հասկանանք ու գնահատենք Սմբատ Գոգյանի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Շատ անարդար ստացվեց, որ այսքան նշանակումների մեջ Սմբատ Գոգյանի նշանակումը դարձավ քննարկումների բուռն թեմա։ Սմբատ Գոգյանը Շիրակացու ճեմարանում սովորելու ժամանակ դարձել է Մաթեմատիկայի համաշխարհային օլիմպիադայի մեդալակիր։ Համաշխարհային օլիմպիադաներում մեդալներ նվաճած աշակերտների 80%-ը Հայաստանում չեն աշխատում։ Սմբատն էլ կարող էր գնալ և դասավանդել աշխարհի հայտնի մի համալսարանում։ Բայց մարդը մնացել է Հայաստանում, պրպտում է, մաթեմատիկայի և բնագիտության դասավանդմա հետաքրքիր մոդելներ է ստեղծում, չնչին աշխատավարձով օգնում է Հայաստանի դպրոցականներին, գիտությամբ է զբաղվում, մասնակցում է քաղաքացիական շարժումներին։ Հայաստանը կզարգանա, եթե մենք հասկանանք ու գնահատենք Սմբատի նման հայրենասեր ու տաղանդավոր մարդկանց»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս