loader
Սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար. քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ 

Սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար. քննարկման է ներկայացվել օրենքի նախագիծ 

ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է.

.Պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին (կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ) վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար,

.սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար»:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս