loader
Սրանք ձեր գլխին են պատուհաս դառնալու, գոնե, ասեք քիչ խոսան. Արեն Մանուկյան

Սրանք ձեր գլխին են պատուհաս դառնալու, գոնե, ասեք քիչ խոսան. Արեն Մանուկյան

Արեն Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Նախկին իշխանությունները, 20 տարի թալանելով երկիրը, ժողովրդի մի հատվածին կերակրել են «ուռա հայրենասիրությամբ»։ Նախ տենց հեշտ ա կառավարել, հետո, կեղծ հայրենասիրական թեզեր գցելով, ժողվրդին կերակրել են, իրանք էլ էդ ընթացքում իրանց թալանը արել։ Խոսքը, բնականաբար, իրական հայրենասիրության մասին չի, այլ պոպուլիզմի, ու մասսաներին մի բանով կերակրելու և քարոզչության ազդեցության տակ՝ կառավարելի դարձնելու։ Վերջ ի վերջո, հայրենասերները պետության բյուջեն ու բանակի հասանելիքը չեն թալանում։

Ու նորմալ ա, որ շատ մեծ քանակության մարդիկ կան, որ ենթարկվել են էդ քարոզչությանը։ Հատկապես, երբ ամբողջ պետական ապարատը, կրիմինալը, իրանց տակի մեդիան, քաղաքական ընդդիմությանը հակադարձելու բան չունենալով, ուռա հայրենասիրական կլիշեներով ա պատասխանել՝ դավաճան, հող տվող, փոխզիջող․․․ու սա էն դեպքում, երբ իրանք 20 տարի բանակցել են առնվազն 6 շրջան հանձնող փաստաթղթերի շուրջ՝ համաձայնելով էդ զիջումների սկզբունքին։

Իհարկե, Սերժն էլ, Ռոբն էլ, իրանց քարոզիչներն ու վերլուծաբաններն էլ էդ շատ լավ իմացել են, բայց դե էդ մեխանիզմը ժողովրդի բարձր ինտելեկտով չփայլով հատվածի մոտ (իսկ էդ հատվածը մեծ ա) շատ լավ աշխատել ա։
Բայց երբ էդ պրոպագանդայի զոհ ա դառնում մեկը, որը հիմա ներկայացնում ա երկրի բարձրագույն իշխանությունը՝ օրենսդիր մարմինը, ու քարոզչական հնարքը ներկայացնում ա որպես ճշմարտություն՝ դա արդեն տգիտություն ա։ 

Կոնֆլիկտների վերջնական լուծման հիմնական երկու տարբերակ կա՝ կապիտուլյացիա, կամ փոխզիջում։ Ընդ որում, երբ կոնֆլիկտը համեմատաբար իրար հավասար ուժեր ունեցող երկրերի մեջ ա, կապիտուլյացիան համարյա անհնար ա դառնում։ Առավել ևս անհնար ա դառնում կապիտուլյացիան ՝ էս աստիճան ինտեգրված աշխարհում, որտեղ բազմաթիվ են միջազգային կառույցները, անվտանգության վերպետական համակարգերը, տարբեր տարածաշրջաններում շահեր ունեցող գերտերությունները։

Ու, բնականաբար, կոնֆլիկտի լուծման տարբերակը մնում ա փոխզիջումը։ Իհարկե, կարելի ա ստատուս քվոն պահել, բայց դա մեկ ա ժամանակավոր ա՝ ինչքան էլ որ երկար չտևի։ Էլ չեմ խոսում, որ ստատուս քվոն էլ պահելուց պետք ա հասկանաս, դա քեզ ձեռնտու ա, թե՞ չէ։

Հիմա էս մեր խելոքը, որը դեռ չի գիտակցում, որ ինքը պետություն ա ներկայացնում, ու արդեն փաբերում պիվայի շուրջ կենացներ չի ասում, փոխզիջման կողմնակիցներին անհայրենիք ա անվանում, ու փղա-վրթանեսյանա-բլոգնյուզական ազդեցության տակ նույն թեզերն ա կրկնում։ Էս մեր քաղաքական գործչին ուզում եմ հիշացնեմ, որ արդեն 9 ամիս ա իրանց քաղաքական ուժը իշխանության ա, ու Ղարաբաղի հարցում շարունակում ա Մինսկի խմբի շրջանակներում կոնֆլիկտի լուծման խաղաղ, փոխզիջումային տարբերակների շուրջ բանակցությունները։ Ասել ա թե, որդեգրել ա նույն՝ փոխզիջումային քաղաքականությունը, որի մասին ասել ա նաև Արտաքին գործերի նախարարը։

Իհարկե, ներկա իշխանության ղարաբաղյան հարցով տարվող քաղաքականությունից հասկացվում ա, որ իրանք հակված են ստատուս քվոն շարունակելու, ու ստորագրելու բեռի տակից խուսափելու, բայց դա ուրիշ հարց ա։ 
Ասեմ ավելին՝ Նիկոլը երբ ասում ա, պետք ա մի հատ հասկանալ Ադրբեջանը պատրաստ ա փոխզիջման, թե չէ, նոր մենք կասենք, դա ուղղակիորեն նշանակում ա հենց փոխզիջման պատրաստակամություն։ Որովհետև փոխզիջումը երկկուղմանի ակտ ա, երկու կողմերն էլ զիջում են ինչ-որ բան, ու բնական ա, պետք ա Ալիևն էլ փոխզիջման գնա, հակառակ դեպքում դա զիջում կլինի, ոչ թե փոխզիջում։ Իսկ միակողմանի զիջման, իհարկե, որևէ մեկը կողմ չի։

Ու երբ որ էս իշխանավորի գրառմանը ֆեյսբուքում արձագանքում են, վերջիս մարտնչող տգիտությամբ ավելի խորն ա գնում, արդեն վիրավորելով ամբողջ ՀԱԿ-ին՝ մեղադրելով երկիրը ծախելու, էժան գաղափարներ ունենալու մեջ։ Մի բան էլ վերջում սպառնում ա, որ հեռու մնան, քանի դեռ մեղմ ա:

Մի կողմ, որ էս աղջնակի պահվածքը ու քաղաքական գրագիտության աստիճանը ոչ մի բանով չի տարբերվում լֆիկի համար փակ շուկայում կռիվ տվողներից։ Բայց, ախր, մի քիչ էլ քթի ծակ ա էլի պետք ունենալ։ Նոր հաշվեցի «Իմ քայլի» 88 պատգամավորներից առնվազն 20-ը ՀԱԿ-ի հետ անմիջական կապ են ունեցել՝ կամ անդամ, կամ շարժման ակտիվիստ լինելով։ Հիմա դու նաև էդ մարդկանց ես վիրավորում, էդ մարդկանց ու քո ամբողջ թիմին ես քո մի հիմար ստատուսով հարվածի տակ դնում։

Իմ քայլ ջան, ՔՊ ջան, էս կարգի տգետները ՀԱԿ-ին չի, որ վնասում են, նման թեզեր հազարավորներն են կրկնել, սրանք ձեր գլխին են պատուհաս դառնալու, գոնե, ասեք քիչ խոսան»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս