loader
Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից՝ որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները. Էդուարդ Աղաջանյան. լուսանկարներ

Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից՝ որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները. Էդուարդ Աղաջանյան. լուսանկարներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի քաղաքացիներ,

Սա ՀՀ կառավարության ավտոմեքենաների համար նախատեսված կայանատեղին է։ Այն կառուցվել է Անտառային փողոցի վրա և հետագայում երկու կողմից փակվել է ավտոփակոցներոով և տարիներ շարունակ հանդիսացել է միայն նախագահական ավտոմեքենաների համար հասանելի միջանցք։ Այս գործողության արդյունքում Անտառային փողոցը դադարեց լինել Լեռ Կամսար և Բաղրամյան փողոցներն իրար կապող միջանցիկ փողոց, ինչը մեծ անհարմարություններ էր պատճառում ոչ միայն տեղի բնակիչների համար, այլ նաև առհասարակ բոլոր վարորդների համար, քանի որ այդ մեկուսացման արդյունքում էլ ավելի ծանրաբեռնվեց Բաղրամյան փողոցը։

Ստանալով բողոքներ տեղի բնակիչներից՝ որոշեցինք գնալ ընդառաջ և բացել ավտոփակոցները։ Այսուհետ բոլոր վարորդները կարող են շրջանցել Բաղրամյանի խցանումները դեպի Լեռ Կամսար փողոց անցնելով Անտառայինի արդեն բաց միջանցքով»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս