loader
Սուրենյան. Հայաստանը դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց

Սուրենյան. Հայաստանը դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց

Փետրվարի 22-ից սկսած սաստիկ սառնամանիքներ են կանխատեսվում Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, իսկ Հայաստանն այս անգամ ևս դուրս կմնա ցուրտ օդային հոսանքների գոտուց:

Արկտիկական ցուրտ օդային հոսանքները արևմտյան սիբիրից ներխուժում են Ռուսաստանի եվրոպական մաս, իսկ այստեղից դեպի Եվրոպա, հասնելով մինչև Իսպանիա և Պորտուգալիա։ Ըստ կանխատեսումների Եվրոպայի առանձին հատվածներում օդի ջերմաստիճանը կհասնի -25․․․-30 աստիճանի, որը կպահպանի բավականին տևական ժամանակ։

ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների համաձայն, Հայաստանը այս անգամ նույնպես դուրս է մնում ցուրտ օդային հոսանքների ներխուժման գոտուց, մեզ մոտ ճիշտ հակառակ երևույթն է տեղի ունենում, հարավ-արևմուտքից ակտիվանում են արևադարձային տաք օդային հոսանքները, ինչի արդյունքում մինչև փետրվարի 25-ը օդի ջերմաստիճանը երեկվա համեմատ աստիճանաբար բարձրանալու է 5-6 աստիճանով։

Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս