loader
Տռուզյան. ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ

Տռուզյան. ՀՀ-ում սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում է երեխաների նկատմամբ

Մտահոգիչ վիճակագրական տվյալներ, որոնք վկայում են հասակարական, ընտանեկան հարաբերություններում տեղի ունեցող բացասական ձեւախեղումների մասին։ Հանրապետությունում գրանցվող սեռական բնույթի հանցագործությունների մեծ մասը կատարվում են երեխաների նկատմամբ։

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Իհարկե նվազելու միտումն առկա է, բայց ինքնին այդ ցուցանիշը բավական տխուր իրականության մասին է փաստում:

Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը ֆեյսբուքյան էջից

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս