loader
Գրիգորյան. Մուշեղի գործն իսկապես իմ համբերության բաժակը  լցրել է

Գրիգորյան. Մուշեղի գործն իսկապես իմ համբերության բաժակը լցրել է

«Երեկ ՓՊ խորհուրդը (արդեն ծիծաղելի է) ՓՊ նախագահի (“գոմաղբ ուտողներից” պաթոլոգիկ վախի ու սարսափի մեջ հայտնվող տղան) որոշմամբ (համենայն դեպս ինքն իր “մտքերի” անկանոն շարադրանքն այդպես է անվանում) հարուցված կլարգապահական վարույթի (վերջին մի քանի ամիսների նման գործընթացներից դատելով՝ մի խումբ անձանց պարբերաբար հրավիրվող “գյալաջի”-ները պաշտոնապես այսպես են կոչվում) ավարտին որոշել է (սրան հավատալու համար ջանքեր գործադրելու կարիք կա, համաձայն եմ), որ Փաստաբան Մուշեղ Շուշանյանը խախտել է փաստաբանի վարքագծի ինչ որ առեխծվածային կանոն, որը կախարդական ազդեցություն ունի՝ ամեն ինչին կարելի վերաբերեցնել:

Այս ամենը տեղի է ունեցել Վ. Գասպարյանի մի դիմումի հիման վրա, որն իր բնույթով ավելի շատ նման է օպերատիվ ցուցում՝ փաստաբանների պալատի հարցով պատասխանատու իր ստորադաս օպերլիազորին:

Ես հետամուտ կլինեմ, որպեսզի հրապարակվի նաեւ ամբողջական (որակով) ձայնագրությունը այդ հրավիրված “գյալաջիի”, որ մեր օրերում ՓՊ խորհրդի նիստ կկոչվի (ամենեւին էլ ոչ պատահաբար, հեռարձակված տեսագորւթյունն ու ձայնագրությունը տեխնիկական խոտանով է եղել):

Ի վերջո՝ Մուշեղին որպես պատասխանատվության միջոց որոշել են դեոնտոլոգիայի հարկադիր դասընթացներ: Ինձ թվում է, որ սրանց դուր են եկել Մուշեղի երեկվանից սկսած դեոնթոլոգիայի դասընթացները եւ ցանկանում են, որ շաունակի դրանք անցկացնել:

Ես Մուշեղ Շուշանյանին ճանաչել եմ թե ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, թե ԼՂՀ ՊԲ զինվորական ծառայության ընթացքում, թե իր փաստաբանական գործունեության ողջ ընթացքում: Այս որոշման եւ դրա կայացնողների մասով կարող եմ փաստել, որ իրենց որոշումը ճիշտ որոշում է: Մուշեղը նման որոշում կայացնողներին (դե այն վախ ու սարսափի մեջ գտնվող երիտասարդին՝ եւս) լավագույնս վերապատրաստելու է: Իհարկե, դժվար է լինելու մոտակա ամիսները, բայց այդ դաժան պարապմունքներին դիմացողները թե կյանքի, թե իրավունքի գիտության եւ փորձի մեծ պաշար են ձեռք բերելու:

ՀԳ. Մուշեղի գործն իսկապես իմ համբերության բաժակը լցրել է: Սա միայն տգիտության եւ տհասության զորահանդես չի: Սա անառարկելիորեն արդեն փաստում է փաստաբանների պալատի՝ փաստաբանի մասնագիտության նկատմամբ առաջնային վտանգի աղբյուր վերածվելու եւ քաղաքական իշխանության ձեռքին փաստաբանների նկատմամբ որպես բութ գործիք օգտագործվելու ձեւավորված պրակտիկան:

Ես կարծում եմ, որ վերջին 3 տարիների ընթացքում իր գործունեությամբ աչքի ընկած՝ Հանրապետության քաղաքական իշխանության կողմից միակ բաժնետիրոջ իրավունքներով կառավարվող այս՝ “զոհրաբյան եւ գործընկերներ” սահմանափակ իրավագիտակցությամբ ընկերությունը, որը մեր օրերում դեռ փաստաբանների պալատ է կոչվում, իր այս հարթուղեղ եւ անմիտ բզզոցով եւ բութ գործիքի իր կարգավիճակով ձանձրացրել եւ արդեն կոնկրետ լուծում է պահանջում»:

Փաստաբան Վահե Գրիգորյանի  ֆեյսբուքյան էջից

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս