loader
Ռուբեն Շուխյան․ «Խալաթով մարդ», թե՞ պետության հիմնադիր

Ռուբեն Շուխյան․ «Խալաթով մարդ», թե՞ պետության հիմնադիր

Համացանցում այս պահին բուռն քննարկումներ են ընթանում Արամ Մանուկյանի արձանի հետ կապված, որը պետք է շուտով, հավանաբար հենց մայիսի 28-ին, տեղադրվի Արամի և Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում:

Կարծում եմ, բոլորի համար հստակ է, որ միակ ընդունելի տարբերակը այն է, որ Հայաստանի նոր պետականության հիմնադիրը պետք է հարիր, պատվարժան և հպարտ կերպով ներկայացված լինի մեր մայրաքաղաքի գլխավոր հրապարակում, իսկ այն «խալաթով մարդու» ուղղակի ծիծաղելի և խղճուկ պատկերը, որը մեզ այժմ հրամցվում է՝ կասկածել «մրցույթում», իբր, «հաղթած» նախագիծ՝ ուղղակի անընդունելի և մերժելի է: Ճիշտ է, պատկան մարմինների անհասկանալի և չպատճառաբանված ձգձգումների պատճառով արձանի բացմանը շատ քիչ ժամանակ է մնացել, բայց սա այն կարևորագույն հարցն է, որն իրոք առանց լայն քննարկման և հավանության հնարավոր չէ իրականացնել՝ և չինովնիկական ապարատը պետք է դա հստակ գիտակցի:

Այսինքն, այստեղ «խնամի-ծանոթ-բարեկամ» հայկական տխրահռչակ հայտնի տարբերակը հաստատ չի կարող գործել: Խոսքը միայն այսօրվա մասին չի՝ այս ամենը պետք է դիտարկել նաև ապագա սերունդներին Հայաստանի Հանրապետության իրական և ճշմարիտ պատմական հիշողության փոխանցման կտրվածքով: Առանց այն էլ 68 տարի շարունակ Արամ Մանուկյանի անունը և ազգանվեր գործունեությունը մեզ մոտ լենին-ստալինյան երկաթյա արգելանքի տակ է եղել, և Արամի մասին լայն հանրությունն իմացավ միայն 1988-ի մայիսի 28-ին Օպերայի հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, որի մասնակիցը բախտ եմ ունեցել նաև ես լինել:

Նիկոլ Աղբալյանն այսպիսի հրաշալի խոսքեր ունի Արամ Մանուկյանի մասին. «Երբ գիշերը գա, մտնեք ձեր հոգու սենյակը, խոսեք ձեր խղճի հետ և ասեք, արդյո՞ք աշխատել եք հայ ժողովրդի համար այնպես, ինչպես Արամը, եղե՞լ եք այնքան անձնազոհ, որքան Արամը, տվե՞լ եք ձեր ամբողջ կյանքը հայ ժողովրդին, ինչպես Արամը»:

Ռուբեն Շուխյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս