loader
Լևոն Գալստյան․ Զգուշացում Հայաստանում մետաղական հանքեր  որոնողներին

Լևոն Գալստյան․ Զգուշացում Հայաստանում մետաղական հանքեր որոնողներին

Զգուշացում Հայաստանում մետաղական հանքեր որոնող բոլոր պաշտոնյաներին, օլիգարխիկներին, տեղական կամ միջազգային ընկերություններին՝ հետո չասեք չէին զգուշացրել:

Չգիտեմ ում ցանկությամբ և պատվերով՝ թվայնացվել է ՀՀ երկրաբանական ֆոնդի արխիվում եղած նյութերը ընդերքի պաշարների մասին, որտեղ ներկայացված են հիմնականում Խորհրդային տարիներին արված երկրաբանական ուսումնասիրությունների հաշվետվությունները։ Շատ հավանական է սա արվել է այն նպատակով, որպեսզի ներդրողները նայեն, հրապուրվեն և գան մեր երկրում զբաղվեն հանքահենությամբ։ Չեմ ուզում հիմա քննարկել այն հարցը, թե ինչո՞ւ է միլիարդավոր սովետական ռուբլի արժեցած ուսումնասիրությունների արդյունքները բաց ու ձրի տեղադրվել համացանցում։ Հիմա ուղղակի ցանկանում եմ տեղեկացնել, որ այդ ուսումնասիրությունների գերակշիռ մեծամասնությունը արժանհավատ չէ և ներկայացված տվյալները պաշարների մասին խիստ գերագնահատված են։

Բացատրեմ թե ինչո՞ւ․ Սովետի ժամանակ Մոսկվայից երկրաբանական արշավախմբի համար ֆինանսավորում ստանալու համար, նախնական ուսումնասիրությունների արդյունքները պետք է հուսադրող լինեին՝ թե չէ հաջորդ ֆինանսավորումը չէին տրամադրի։ Այդ իսկ պատճառով մեր արշավախմբերի ղեկավարները ներկայացնում էին իրականությունից շատ ավելի մեծ պաշարների առկայության մասին տվյալներ, որպեսզի ստանային հաջորդ արշավախմբի համար ֆինանսավորումը՝ ավելի մանրամասն ուսումնասիրությունների համար։ Եվ այդպես կոռուպցիոն շղթաներով լվացվում էին այդ փողերը և ներկայացվում էին իրականության հետ ոչ մի կապ չունեցող տվյալներ՝ տարբեր մետաղների իբր թե խոշոր պաշարների մասին։

Հիմա մեր էս ներդրումացավով տառապող կառավարությունը դեմ է տվել այս տվյալները տարբեր հարիֆների, որոնք էլ հավատալով դրանց՝ ուզում են մի հատ էլ իբր թե ուսումնասիրեն ու հանքեր շահագործեն։ 
Քաշվելու և սնանկանալու եք բոլորդ, քանի որ հիմնվում եք ըստ էության կեղծ տվյալների վրա։ Թեղուտի հանքն էլ ձեզ օրինակ և կենդանի վկա։ Նույնը եղել է էլի շատ հանքերևակումներում ու լինելու է նաև Ամուլսարում, քանի որ այնտեղ 73 տոննա ոսկի ուղղակի չկա։
Հետո չասեք չէին զգուշացրել․․․

Լևոն Գալստյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս