loader
Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ՊՆ կոնկրետ պաշտոնատար անձինք. Ժաննա Ալեքսանյան

Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է ՊՆ կոնկրետ պաշտոնատար անձինք. Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Ազգությամբ եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը անօգնական վիճակում է։ Նա շտապ բուժօգնության կարիք ունի, նրան անհապաղ պետք է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց, սակայն շարունակում են պահել Ռազմական ոստիկանությունում։ Զինվորը պարալիզացված է, չի կարողանում խոսել, գլուխը ցնցվում է։ Հոգեբանորեն խիստ ճնշված է։ Բանակ է զորակոչվել «թույլ մտավոր հետամնացություն ախտորոշմամբ»։

Զորակոչվելուց հետո բռնության է ենթարկվել հրամանատարի կողմից։ Հարուցված է քրեական գործ։ Զինվորը տուժողի կարգավիճակ ունի։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, սակայն,(ենթադրվում է նախարարի գիտությամբ), զինվորի վիճակը ախտորոշել է որպես սիմուլյանտություն, նույնիսկ հատուկ հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ այսպիսի զինվորները արատավորում են Հայոց բանակի անունը։ Մեկ օր առաջ զինվորին այցելել է մեր փաստաբանը, զինվորի վիճակն այնքան ծանր է եղել, որ ահազանգել է ՄԻՊ արագ արձագանքման խմբին՝ բուժօգնություն տրամադրելու նպատակով։

Յուրիկ Բրոյանին տարել են Մուրացանի հոսպիտալ, ապա Կանազի և դարձյալ վերադարձրել ՌՈ․ Զինվորի կյանքը վտանգված է և նրա հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում է Պաշտպանության նախարարության կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք, տեղյակ լինելով զինվորի վիճակի մասին, շարունակում են հալածանքներ ենթարկել և միջոցներ չեն ձեռնարկում նրան առողջական վիճակի ուղղությամբ։ Կարծում եմ, որ ՊՆ խոսնակի նման հայտարարությունն ուղղակի ցուցում է զինվորի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս