loader
Ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել. Արման Աբովյանը կդիմի ոստիկանություն

Ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել. Արման Աբովյանը կդիմի ոստիկանություն

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը Facebook-ի իր էջում գրել.

«Այսօր, մենք (Երևանի ավագանու Բարգավաճ Հայաստան խմբակցություն) ստացանք տարօրինակ մի զանգ : Զանգահարողը ցանկություն հայտնեց զրուցել ինձ հետ: Երբ ֆրակցիայի գործավարը պատասխանեց, որ ղեկավարը տեղում չէ, զանգահարողը անմիջապես դիմեց հայհոյանքների և բացահայտ սպառնալիքների:

Կասկած ունեմ, որ սա կապ ունի մեր երեկվա ՝ 13.11 Երևանի ավագանքու նիստին մեր ֆրակցիայի կողմից հնչեցված ելույթների հետ: Առայժմ զերծ կմնամ անուններ հնչեցնելուց, չնայած նրան, որ գրեթե 100 տոկոսով գիտեմ, թե որտեղից են ոտքերը աճում: Այս փաստի առնչությամբ այսօր դիմելու եմ ոստիկանություն:

Պաշտոնապես հայտարարում եմ, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանուն հնարավոր չէ վախեցնել կամ ահաբեկել: Ասեմ ավելին, եթե ինչ որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վախեցնել կամ խանգարել ,ապա նա միանշանակ պատժվելու է օրենքի ողջ խստությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ կայացած Երևանի ավագանու նիստի ժամանակ «Լույս»-ից Անի Սամսոնյանը նշել է, որ Աբովյան 5 հասցեում սկսվել և կասեցվել է ապօրինի շինարարություն, սակայն մինչ կասեցումը, այդ «Մուլտի գրուպ» կոնցեռն է «թռել» քաղաքապետարանի գլխից և շարունակել շինարարություն իրականացնել:

Նրա խոսքին արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Արման Աբովյանը, ում խոսքին միջամտել է «Լույս» դաշինքից Անի Խաչատրյանը:

Նա իր խոսքում նշել է. «Մոռացե՞լ եք՝ ասֆալտին ում էին փռել, երևի, Ձեզ»։

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս