loader
Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Կասկադը և մի քանի այլ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը, Կասկադը և մի քանի այլ կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ

Մի շարք կառույցներ ստացել են պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

«Այսօր փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց և հետևյալ կառույցներն ստացան պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ՝
1. Զվարթնոց օդանավակայանի հին մասնաշենքը
2. Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով)
3. Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը 
4. Հրազդան մարզադաշտը, 
5. Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով)
6. Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը
7. Գավեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ)»,- գրել է նա:

 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս