loader
80,000 մարդ գնել է «Շատ տարօրինակ գործերի» Դասթինի հուդին

80,000 մարդ գնել է «Շատ տարօրինակ գործերի» Դասթինի հուդին

Highsnobiety-ն հայտնում է, որ Netflix-ի «Շատ տարօրինակ գործեր» սերիալի 14-ամյա հերոս Դասթինի
կրած հուդին Մինեսոտայի Գիտական թանգարանի կայքի անսարքության պատճառ է դարձել: Սերիալի 2-րդ սեզոնի թողարկումից հետո, թանգարանի օնլայն-խանութում ամենապոպուլյար որոնումներից է դարձել բրոնտոզավրով ու թանգարանի լոգոտիպով յասամանագույն հուդին: Ավելի քան 80,000 մարդ մի նպատակով է կայք մտել՝ պատվիրել Դասթինի հուդիից, ինչի հետեւանքով կայքը մի քանի ժամով շարքից դուրս է եկել: Նմանատիպ հուդիները վաճառվել են 80-ականներին, երբ Մինեսոտայում բրոնտոզավրի կմաղքի էքսպոնատով ժամանակակից ցուցահանդես է անցկացվել, սակայն սերիալի հաջողությունից հետո, Գիտական թանգարանն այն վերաթողարկել է: «Շատ տարօրինակ գործերի» շնորհիվ, թանգարանի օնլայն-խանութի վաճառքներն աճել են 3 մլն դոլարով:

«Մեր կողմից, մենք պարզապես վայելում ենք պոպուլյար շոուին առնչվելու հնարավորությունը, հատկապես այն մեկին, երբ հերոսները հետաքրքրվում են գիտությամբ: Մենք ոչ կոմերցիոն կազմակերպություն ենք, ուստի եկամուտը կտրամադրվի գիտությանը, կրթությանն եւ գիտությամբ զբաղվել սիրող Դասթինի եւ նրա ընկերների պես երեխաներին ոգեշնչելու տարբերակներին»,- մեկնաբանում է թանգարանի փիար-տնօրենը: Հուդին կարելի է գնել այստեղ

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս