loader
Alexander McQueen, աշուն-ձմեռ 2018

Alexander McQueen, աշուն-ձմեռ 2018

Կանացի սմոքինգը մեր ժամանակների ամենացանկալի և խորհրդանշական հագուստ է դարձել, և բոլոր դիզայներները յուրովի են մոտենում նրա ստեղծմանը:

Բրենդի կրեատիվ տնօրեն Սառա Բերթոնն այս սեզոնին սմոքինգին ուշադրություն է դարձրել ոչ միայն բրենդի համար ավանդական դարձած թեյլորինգի, այլ նաև դիզայներին հատուկ երևակայությամբ: Հավաքածուի ոգեշնչման աղբյուրը բնությունն է՝ միջատների աշխարհը: Թիթեռների ծնվելու և տրանսֆորմացիայի գործընթացը պատկերվել է սմոքինգների և կաշվե կորսետների վրա, որոնք կոկոններ են հիշեցնում:

Թիթեռների թևերին տեղ գտած պատկերն արտացոլվել է զգեստների և վերարկուների պրինտերում, իսկ նրանց կերպը՝ վարդագույն զգեստներին խոշոր ծալքերով:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս