loader
Alexander McQueen, cruise 2019

Alexander McQueen, cruise 2019

Alexander McQueen նորաձևության տան նոր կրուիզային հավաքածուն ոգեշնչված է 19-րդ դարի բրիտանուհի Մերի Էնինգով, ով հայտնի է դարձել նրանով, որ դեռևս 12 տարեկանում գտել է մեզ հայտնի առաջին իխտիոզավրին՝ ծովային մեծ սողունի մասունքները: Աղջնակի ընտանիքը սկսել է գումար վաստակել կոլեկցիոներներին և զբոսաշրջիկներին գտածոն մաս-մաս վաճառելով, ուստի հավաքածուի մեջ կարելի է տեսնել խխունջների պատկերով գործնական կոստյումները, ինչպես նաև ծովային խխունջախեցիները՝ զգեստներին:

Ընդհանուր առմամբ, հավաքածուն բազմապիսի դետալների, գործվածքների և Վիկտորիական դարաշրջանի ֆասոնների հանրագիտարան է: Այստեղ են պաստառային մանր նախշով զգեստները, կաշվե կորսետները, խոշոր կոճակներով և ուղիղ ուսադիրներով ժիլետները, ժանյակով զարդարված կլյոշ երկար կիսաշրջազգեստներով զգեստները, ծավալուն թևերով վերարկուն: 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս