loader
Alexander McQueen, գարուն-ամառ 2019

Alexander McQueen, գարուն-ամառ 2019

Իր գարնանային հավաքածուի մեջ Սառա Բերտոնը ինտերպրետացրել է քույրության և կանանց կյանքի թեման, որոնցից յուրաքանչյուրը նրա ընթացքում միանման ծիսակատարությունների միջով է անցնում. ծնունդ, մկրտություն, հարսանիք, հուղարկավորություն: Բերտոնը փորձել է կերպարները, միաժամանակ, ուժեղ և փխրուն, էմոցիոնալ և հանգստությամբ լի դարձնել: Բազմաթիվ հագուստների հիմքում վիկտորիական ոճի հարսանյաց զգեստն է, որը Բերտոնը գնել է Portobello շուկայում: Այստեղից է տարբեր գործվածքների և ոճերի միախառնումը:

Լուսամփոփ-թևերով և ալիքներով բարակ զգեստին հարմարեցված է կաշվե կորսետ-կիսաշրջազգեստն ու փայլուն կոշիկները: Կաշվե բաճկոնները ունեն հոսող վերջույթներ, ուսադիրներով քիփ սպիտակ կոստյումըկատարված է խաղկային պրինտով: Սակայն, վիկտորիական ոճը հավաքածուի մեջ սահուն անցնում է Վայրի Արևմուտքի ոճին, և այդ մասին են վկայում իջեցված թևերը, կորսետներն ու ճչացող զարդերը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս