loader
Alexander Wang-ի նոր «անմոդել» գովազդային արշավը

Alexander Wang-ի նոր «անմոդել» գովազդային արշավը

Ալեքսանդր Վոնգը ներկայացրել է իր բրենդի գարուն-ամառ հավաքածուի նոր գովազդային արշավը: Դիզայները հրաժարվել է նկարահանման մեջ մոդելի մասնակցությունից՝ կադրերում միայն հագուստ թողնելով: Բոլոր լուսանկարներն ուղեկցվում են մոդելների ցիտատներով, ովքեր կրել են ներկայացվող հագուստը՝ Կայա Գերբեր, Զոի Քրավից, Բեհաթի Փրինսլու:

  • «Մալիբույի լողափում երեկույթից հետո իմպրովիզացիան»,- բարձրակրունկ սանդալները մակագրել է Կայա Գերբերը:
  • «Միայն ես և իմ տղամարդը կրակի մոտ»,- զգեստ-շապիկի կադրը ստորագրել է Զոի Քրավիցը:
  • «Ըմպել Fatburger-ի ոկոլադե կոկտեյլը»,- սպիտակ քրոփ-թոփով լուսանկարը մակագրել է Բեհաթի Փրինսլուն:

Վոնգը նշել է, որ ցանկացել է ցուցադրել հենց հագուստների էներգիան, մոդելների պատկերներով նրանցից ուշադրությունը ցրելու փոխարեն: Արշավի հեղինակը բրիտանացի լուսանկարիչ Ալբերտ Ուոթսոնն է: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս