loader
Antonio Marras, գարուն-ամառ 2019

Antonio Marras, գարուն-ամառ 2019

Դիզայներ Անտոնիո Մարասը միշտ հայտնի է եղել իր pret-a-porter և haute couture միջև սահմանին հավաքածուներով: Նոր սեզոնին նա իր բրենդի երկրպագուներին առաջարկում է կրել ծայրահեղ օրիգինալ հագուստ, որը նաև համահունչ կլինի առօրեական գառդերոբին:

Գրասենյակային ոճի արտասովոր կոստյումները, ցանկացած ճաշակի վերնաշապիկները, մետաքսյա նուրբ կոմբինացիաները, ժանյակային զգեստները, հարմար շորտերը, մատիտ-կիսաշրջազգեստները, պարկային բաճկոնները դեմիսեզոնի must have ատրիբուտներն են:

Կոլաժային տեխնիկայի սիրահար Մարասը յուրաքանչյուր լուքում համադրում է մի քանի պրինտեր, սակայն մինչև քիթչ չի հասնում և պահպանում է ակտուալ բոլոր տենդենցները: Դիզայների կատարմամբ ծաղիկներն ու ընձառյուծները, վանդակն ու ոլոռը, հանկարծակի, սկսում են համադրվել միմյանց հետ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս