loader
Armani Prive, աշուն-ձմեռ 2018

Armani Prive, աշուն-ձմեռ 2018

Ջորջո Արմանին ստեղծել է այնպիսի կուտյուրային հավաքածու, որի յուրաքանչյուր կերպարը համապատասխանում է ժամանակակից թագավորների և արիստոկրատների պահանջներին, իսկ կուտյուրի կոնցեպտը իդեալական դաշտ է այդ փորձարկումների համար: Արմանին հասկացնում է, որ ցանկանում է հագցնել երիտասարդությանը, որը ստատուս է պահպանում: Այստեղ է ազնվական փայլով ատլասը, կոկիկ թվիդը, անթերի ասեղնագործությունը, երկար հոսող ծոփը, բարակ մետաքսե շիֆոնը: Իդեալական կուտյուրը նկատվում է կոստյումներում և զգեստներին:

Գունային առումով, հավաքածուն հարմոնիկ կիսվում է 2 մասի՝ թավշյա սև ու շամպայնի զով երանգներ և էլեկտրիկ ֆուքսիա ու փիրուզագույն: Չնայաց որոշ կերպարների տոնականության, Արմանին կուտյուրային հավաքածու ստեղծելիս պահպանում է միլանյան էլեգանտության կանոնները:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս