loader
Attico, գարուն-ամառ 2019

Attico, գարուն-ամառ 2019

Attico-ի նոր հավաքածուն ներծծված է 80-ականների ոգով: Լուքբուքը համապատասխանում է էսթետիկային, և լուսանկարները, կարծես, արված են այդ ժամանակահատվածից 3 շրջանավարտների ավարտական երեկույթից առաջ և հետո: Վառ մինի-զգեստները, գունավոր զուգագուլպաները, մասիվային զարդերը օգնում են նախապատրաստվել կարևոր երեկույթին, որից հետո կհետևի զվարճանքը, այնուհետև՝ լուսաբացը:

Փայլերը, փետուրները, լյուրեքսը, մետաքսը, տաֆտան հիմնական նյութերն են, որոնք գտագործում են դիզայներները, ովքեր շեշտը դնում են համարձակ համադրությունների վրա՝ վառ վարդագույնը միքսված է հագեցած կարմիրով, ծաղկային պրինտին ավելացվել է անիմալիստականը: Ինքնատիպ, համարձակ և պրովոկացիոն հագուստները իսթվիքսկյան կախարդների մասին միստիկ պատմությունն են ակնարկում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս