loader
Brandon Maxwell, գարուն-ամառ 2019

Brandon Maxwell, գարուն-ամառ 2019

Նոր հավաքածուն ստեղծելիս Բրենդոն Մաքսվելը ոգեշնչվել է Տեխասով, ուր դիզայները տեղափոխվել է 2 տարի առաջ: Մարֆա քաղաքում գտնվելով, նա հասկացավ, թե որքան մեծ է հեռավորությունը քաղաքի բնիկների և նկարիչների էմիգրանտական համայնքի միջև, ինչն արդյունքում ազդել է հավաքածուի տրամադրության վրա:

Ազդեցության երկրորդ ֆակտորը 80-ականներն են. դիզայները հիշում է այն ժամանակների նավթային բումի Հյուսթոնը կամ Դալասը, երբ կանայք ինքնաբավ էին և իրենց ժամանակը քաղաքամերձ ակումբներում անցկացնում էին ընկերուհիների հետ ճաշելիս կամ բարեգործության պարահանդեսներին: Դեկադանսը իշխանության արտահայտչամիջոցն էր:

Մաքսվելը չի հրաժարվում մոնոքրոմությունից և հերթական սեզոնին ցուցադրում է վառ երանգները համադրելու իր բացառիկ կարողությունը: Ամենամեծ ուշադրությունը դիզայները հատկացրել է կարմիր և վարդագույն երանգներին: Գործվածքների բազմազանության և դրապավորման շնորհիվ, հագուստների գույները յուրովի են խաղում: Մաքսվելն ընդգծում է գոտկատեղը՝ այն մետաղական գոտիներով, բարձր նստվածքով տաբատներով և կիսաշրջազգեստներով ընդգծելով:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս