loader

Burberry-ի  գովազդային վիդեոարշավի երկրորդ մասը

Burberry-ն ցուցադրել է գարուն-ամառ արշավի երկրորդ մասը, որի հեղինակը Յուրգեն Թելլերն է: Ավդոա Աբոայի մասնակցությամբ նկարահանումներն անցել են Նյու Յորքում: Կադրերում Աբոան ընկերների հետ զվարճանում է նյույորքյան շենքերից մեկի տանիքում՝ մոդել Ջին Քեմփբելի, լուսանկարիչ, ռեժիսոր և գրող Ջոնա Ֆրեուդի, ուսանողներ Օլյա Գրինի և Ռիկարդո Ամբրոսիոյի, նկարչուհի Քեսեվա Աբոայի հետ:

«Նյու Յորքն իմ երկրորդ տունն է: Այստեղ ես ինձ «բույն» եմ դրել և հավաքել եմ աշխարհի լավագույն ընկերներին: Նրանցից շատերը գալիս են Լոնդոնից, այսպես կոչված «մկրտման», որպեսզի առաջին անգամ ապրեն տանից հեռու: Նյու Յորքում կյանքը եռում է օր ու գիշեր: Հորիզոնում շենքերի ուրվագծերը տանում են դեպի անվերջություն, գրեթե, խեղդվելու պես վախենալու, սակայն այնպես գեղեցիկ և միշտ տարբեր»,- պատմել է մոդելը:

Հիշեցնենք, որ արշավի առաջին մասում Ադվոա Աբոան ընկերների և հարազատների հետ միասին քայլում է Լոնդոնի հյուսիսային մասում:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս