loader

Burberry x Opening Ceremony էքսկլյուզիվ կապսուլային հավաքածու (տեսանյութ)

Burberry-ն կապսուլային հավաքածու է ստեղծել Opening Ceremony ամերիկյան բրենդի և ռիթեյլերի համար, որն արդեն հայտնվել է վաճառքում: Հավաքածուի մեջ են ընդգրկվել Burberry-ի 1995/96 աշուն-ձմեռ սեզոնի աչխիվային մոդելների հիման վրա ստեղծված բամբակյա շապիկներն ու սվիտշոթերը, սպորտային տաբատներն ու բրիտանական բրենդի «ծիածանային» վանդակով աքսեսուարները:

Հիշեցնենք, որ ծիածանը վանդակում հայտնվել է այս տարվա փետրվարին, որպես հարգանք ԼԳԲՏ-համայնքին ու կազմակերպություններին, որոնք աջակցում են նրան: Հավաքածուի թողարկման առթիվ, Opening Ceremony-ն նկարահանում է թողարկել, որի հերոսները Կիեվում անդերգրաունդային ռեյվի մասնակիցներն են: Հավաքածուն կարելի է գնել Opening Ceremoy-ի կայքում, գները տատանվում են 240-690 դոլարի սահմաններում:

Հիշեցնենք նաև, որ Burberry-ի կրեատիվ տնօրեն Ռիկարդո Տիշին հայտարարել է Vivienne Westwood-ի հետ գալիք կոլաբորացիայի մասին, որը կթողարկվի դեկտեմբերին. 77-ամյա  Վիվիեն Վեսթվուդն այն դիզայներներից մեկն է, ով Տիշիին ոգեշնչել է ընտրել այս մասնագիտությունը: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս