loader

Buy Less, Dress Up. Vivienne Westwood, գարուն-ամառ 2019 լուքբուքն ու վիդեոարշավը

Vivienne Westwood-ը ներկայացրել է գարուն-ամառ հավաքածուի լուքբուքը և այն լրացնող Buy Less, Dress Up վիդեոն, որոնց հիմնական թեման է գիտակցված սպառողունակությունը:

Մոդելների հետ միասին, Վիվիեն Վեսթվուդը կոչ է անում իր հաճախորդներին ավելի քիչ գնումներ կատարել: Վեսթվուդի ոգեշնչման աղբյուրներն էին Չինաստանի արվեստը, չինական դաոսիզմ ավանդական կրոնա-փիլիսոփայությունը և նրա հետ կապված 5 հիմնական էլեմենտները՝ կրակը, հողը, մետաղը, ջուրն ու փայտը:

Լուքբուքի և մինի-ֆիլմի հերոսներն են էթնիկական տարբեր պատկանելության մոդելները, ովքեր հանդես են եկել հսկայական հովանոցների, կրակով վարագույրի, դատարկ տարաներով մինի-լողավազանի, «թունավոր» ծուխի և հին համակարգիչներից ու լարերից աղբի կույտի ֆոնին: Վիդեոյի հեղինակն է լուսանկարիչ Հեդվիգ Ջենինգը:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս