loader
Calvin Klein 205W39NYC, resort 2019

Calvin Klein 205W39NYC, resort 2019

Calvin Klein-ի նոր կրուիզային հավաքածուն ԱՄՆ-ի մշակույթի հետազոտությունների շարունակությունն է: Այս անգամ, կրեատիվ տնօրեն Ռաֆ Սիմոնսը թողել է քովբոյներին, սարսափներն ու ամբարները և կենտրոնացել է ամերիկյան երազանքի վրա, որով ապրում է երիտասարդությունը՝ պրեստիժ ԲՈՒՀ-երի, որոնք լուսավոր ապագայի ուղեգիր են:

Կարելի է հեշտությամբ պատկերացնել, թե ինչպես հավաքածուի հագուստներով դպրոցների երեկվա շրջանավարտները տոնում են Յելում կամ Բերքլիում սովորելու սկզիբը:

Հիպերտոֆիկ, էքսցենտրիկ և ճչացող ոճը խորհրդանշում է այդ պահերի էյֆորիան, և, ըստ Սիմոնսի, նրանց կարելի է գտնել ուսադիրներով հսկայական պիջակներում, պլիսավորված գծավոր կիսաշրջազգեստներում, օվերսայզ-շապիկներում, համալսարանական լոգոյով պայուսակներում, սպորտային տաբատներում, վառ սվիտերներում և վերարկուի վրայից հագցրած երկար վերմակակար ժիլետներում: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս