loader
Carolina Herrera, resort 2019

Carolina Herrera, resort 2019

Carolina Herrera-ն ներկայացրել է բրենդի համար կրեատիվ տնօրեն Ուես Գորդոնի կողմից ստեղծած առաջին ինքնուրույն հավաքածուն: Ռեզորթային շարքում ընդգրկվել են սպիտակ մուշտակները, ծաղկավոր պրինտով զգեստները, գործարար ոճի կոստյումները և ֆատինը:

Նոր կրեատիվ տնօրենի գալստյամբ, բրենդն ակնհայտ երիտասարդացել է՝ բազմագույն մուշտակները ծածկվել են սրտիկներով, իսկ հսկայական ականջօղերը՝ թռչունների և փղերի զվարճալի ֆիգուրներով: Աքսեսուարային գիծը համալրվել է անիմալիստական պրինտերով, իսկ բրենդի համար դասական վառ գույները նոր հնչեղություն ստացան:

«Ոչ բոլորն են տեղյակ, որ միսիս Հերերան իրականում զվարճալի և սրամիտ կին է, ով սիրում է լավ ժամանակ անցկացնել: և, այս հավաքածուն ես ստեղծել եմ նրա ոգուն մոտ կանանց համար»,- մեկնաբանել է Գորդոնը:

Հիշեցնենք, որ Կարոլինա Հերերան իր բրենդը լքել է փետրվարին:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս