loader
Chanel Couture, աշուն-ձմեռ 2018

Chanel Couture, աշուն-ձմեռ 2018

Chanel-ի նոր կուտյուրային հավաքածուի համար Կառլ Լագերֆելդը որոշել է հանգստանալ հանուն միլենիալների աշխատանքից, և վերադարձել է դեպի դասականություն՝ բարի ու երիտասարդ: Հանրահայտ թվիդը կրկին հանդես է եկել նոր կագավիճակով, և, եթե ընթացիկ սեզոնում այն դեռևս ուլտրանորաձև է, ապա կուտյուրի մեջ ավելի զուսպ ու լուրջ է ստացվել, բայց ոչ տխուր: Կիսաշրջազգեստային կոստյումները, երկար զգեստները, վերարկուները, թևերին խորը կտրվածքներով ժակետները և փոքր դետալները՝ և այս ամենը արծաթափայլ մոխրագույն, բեժ, կարամելային, վարդագույն, երկնագույն և կաթնա-անանուխային գույների թվիդով:

Հենց վերջին գույնի մեջ Լագերֆելդը որոշել է հուսարային ասեղնագործած ժակետով և բարձր կտրվածքով մաքսի-կիսաշրջազգեստով հարսանեկան կոստյում ներկայացնել: Թվիդի գովերգությունը դիզայները լուծել է բարակ շիֆոնով, փետուրներով տոնական շիֆոնով և պայետներից դեկորով:
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս