loader
Chanel, գարուն-ամառ 2019

Chanel, գարուն-ամառ 2019

Կառլ Լագերֆելդի ամառային հավաքածուն ոչ այնքան սովորական է ստացվել: Թեպետ, լողափային հանգիստը լոգանք և արևային վաննաների ընդունում է նախատեսում, Chanel-ի հերոսուհին անտեսում է դրանք: Այն մաքսիմումը, որը նա իրեն թույլ է տալիս, թվիդից կամ պարեոյից օվերսայզ-ժակետի տակ թաքնված փակ լողազգեստով քայլելն է:

Նրան հիմնականում հետաքրքրում են բաց թվիդային սարաֆանները, ծղոտե գլխարկները, կիսաշրջազգեստից և ժակետից վարդագույն դասական կոստյումները, նուրբ կանաչ գույնի օվերսայզ-վերարկուն, ժանյակավոր տունիկաները, դասական կապույտ կլյոշավորված ջինսերը, խիստ ժակետներով համադրված տրիկոները: Երեկույթների համար, հերոսուհին նախընտրում է նորաձևության տան ավանդական ոճում սև փափուկ զգեստները և շքեղ կիսաթափանցիկ տարբերակները: Chanel-ը պնդում է, որ լեդին ցանկացած իրավիճակում պետք է լեդի մնա: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս