loader
Christian Dior Couture, աշուն-ձմեռ 2018 

Christian Dior Couture, աշուն-ձմեռ 2018 

Եթե իր սովորական հավաքածուներում Մարիա Գրացիա Կյուրին հանրության հետ երկխոսում է մեր օրերի ակտուալ թեմաների շուրջ, ապա կուտյուրը նախընտրում է թողնել որպես կուտյուր՝ տարածք, որտեղ կա տեղ միայն գեղեցկությանը և հրաշքին: Գալիք սեզոնի կուտյուրային հավաքածուն ավելի մոտ է իրականությանը. Կյուրին ներկայացրել է առանց որևէ դեկորի փակ լակոնիկ զգեստները, տաբատային և կիսաշրջազգեստային կոստյումները, կանացի վերարկուները, որոնք համադրված են բերետների հետ: Տոնական մասն ապահովել ենօդային շիֆոնից, միատոն կամ նրբաճաշակ ասեղնագործությամբ, ժակարդային կամ փետուրներով զգեստները:

Զգեստների սիլուետները համադրվում են Քրիստիան Դիորի ստեղծած նյու-լուքի հետ, սակայն՝ ժամանակակից: Առանձին ուշադրության է արժանի գունային գամման, որը նորաձևության տան աղբյուրներին և նրա ստեղծողի սիրելի գույներին օմաժ է, որոնցից գլխավորը գիշերային երկնքի խորը գույնն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս