loader
Christian Dior, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)

Christian Dior, գարուն-ամառ 2018 (լուսանկարներ)

Մարիա Գրացիա Կյուրին, կարծես, որոշել է զարգացնել պոպուլյար ֆեմինիզմի և մշակույթի թեման, որով նա ժամանել է Dior-ի կրեատիվ տնօրենի պաշտոնին, թեպետ հավաքածուն հեռու է ֆրանսիական թեմատիկայից:

Կյուրին որոշել է գնալ մաքսիմալիզմի ճանապարհով և հավաքածուն ստեղծել է բազմաթիվ սուբմշակույթներից բաղկացած կերպարներից: Դիզայները ձգտել է վերադարձնել 2007 թվականը և որպես հիմք վերցրել է սկա և էմո սուբմշակույթների ոճաբանությունը՝ սևի և վարդագույնի համադրությունը գծավոր պրինտում, սև-սպիտակ շաշկա՝ կոմբինեզոններում և սլիփոններում:

Բրուտալ ֆեմինիստական բնավորությունն արտահայտվել է կաշվե հագուստներին՝ պլաշեր և կարմիր ու սև երանգների երկար թիկնոցներ, կոմբինեզոններ և կարճ զգեստներ, որպես ուժի խորհրդանիշներ: Միաժամանակ, հավաքածուի մեջ փափուկ կանացիության ատրիբուտներ են հայտնվել՝ կրծկալներով զգեստներ, որոնք զարդարված են գլիթերով, անքաշ տյուլային կիսաշրջազգեստներ, թափանցիկ սավառնող զգեստներ, ասեղնագործություն և ֆոլկ-մոտիվներ: 
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս