loader
Դիզայներները ներկայացրել են Moncler Genius-ի իրենց տեսլականը

Դիզայներները ներկայացրել են Moncler Genius-ի իրենց տեսլականը

Տեղի է ունեցել Moncler Genius-ի շնորհանդեսը: Աշխարհում, որպես ձմեռային վերնահագուստի ամենաառաջատարից բրենդերից մեկը, այն նախկինում բաժանվում էր 2 ստորաբաժանման՝ Moncler Gamme Rouge (Ջամբատիստա Վալլիի ղեկավարությամբ) և Moncler Gamme Bleu (Թոմ Բրաունի ղեկավարությամբ): Այնուհետև, բրենդը որոշել են վերաթողարկել: Moncler-ի նախագահ Ռեմո Ռուֆինին, նոր հավաքածու ստեղծելու համար, 8 դիզայներների է հրավիրել, որպես ինովացիոն քայլ անվանի կոլաբորացիաների դարաշրջանում: Այս Genius Group-ում ընդգրկվել են Պիերպաոլո Պիչոլին (Valentino), Սիմոն Ռոշան (Simone Rocha), Քրեյգ Գրինը (Craig Green), Palm Angels-ը, 1952-ը, Grenoble-ը, Fragment Hiroshi Fujiwara-ն և Noir Kei Ninomiya-ն: Դիզայներներից յուրաքանչյուրը Moncler-ի իր ունիկալ տեսլականն է ներկայացրել:

Moncler Genius Building-ը մտածված էր որպես 8 մինիտարածքներից բաղկացած տարածք, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ամեն հավաքածուի մթնոլորտն ու կոնցեպտը: Արդյունքում, շենքը կվերածվի Moncler-ի տարածքի: Յուրաքանչյուր դիզայների առջև խնդիր էր դրված. Որպես հիմք վերցնել Moncler-ի գծորը և դրանք վերարտադրել սեփական բրենդի կրեատիվ կոնցեպտի համաձայն: Գաղափարը կոմերցիոն առումով կիրթ է, և ենթադրում է նոր աուդիտորիա գրավել:  
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս